Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶԱԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբեր 05,2009 00:00

Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ԱՄՆ-ում՝ Փասադենայի Արվեստի կենտրոնական պատկերասրահում կներկայացվի հայազգի ժամանակակից նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի անհատական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ ի պատիվ արվեստում ունեցած մեծ նվաճումների: Ըստ tert.am-ի, ցուցահանդեսում ներկայացվելու են քանդակներ, գեղանկարներ, գծանկարներ ու խառը տեխնիկայով արված աշխատանքներ: «Մարդիկ ապրում են իրենց պարտադրված աշխարհում, ես ստեղծել եմ մի աշխարհ, որտեղ նախընտրում եմ ապրել»,- գրում է Էմիլ Գազազը, ում արվեստը, Հենրիկ Իգիթյանի բնորոշմամբ, «միաձուլում է արեւմտաեվրոպական եւ հայ միջնադարյան մշակույթների միտումները, անհամատեղելին միավորում է միանգամայն նոր հարթության մեջ»: Էմիլ Գազազը պարգեւատրվել է Լորենցո Մեդիչիի մեդալով եւ քանդակագործության ասպարեզում Լորենցո Մադիֆիկոյի բարձրագույն մրցանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել