Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՍ» ՀԱՅՈՒՀՒՆ

Նոյեմբեր 05,2009 00:00

«Ռուսաստա՜ն, Հայաստա՜ն, Օսիա՜, մենք ձեր զավակներն ենք»։ tert.am-ի փոխանցմամբ, նման կարգախոսի ներքո է անցել Վլադիկավկազում առաջին անգամ «Օսիայի միսս Հայաստան» մրցույթը։ Նախագծի հեղինակն ու ղեկավարն է Օսիայի ՆԳՆ-ի անչափահասների հարցերի գծով ծառայության պետ Վարդանուշ Մուրադյանը։ Մրցույթն անցկացվել է «Էրեբունի» հայկական ազգային մշակութային կազմակերպության հովանու ներքո։ Ամենագեղեցիկ հայուհու տիտղոսի համար կարող էր պայքարել ցանկացած աղջիկ, ով ապրում է Օսիայում եւ ում ծնողներից առնվազն մեկը ազգությամբ հայ է։ Արդյունքում՝ մրցույթին մասնակցելու համար հայց էր ներկայացրել 60 աղջիկ, որից 13-ը դուրս է եկել եզրափակիչ փուլ։ Աղջիկները ի ցույց են դրել իրենց հմտությունները՝ ազգային հայկական եւ օսական պարային արվեստում։ Հաղթող է ճանաչվել Յուլիա Ալեքսանովան, ում նաեւ շնորհվել է ուղեգիր դեպի Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել