Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

\”Полководец Соня\”-ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբեր 05,2009 00:00

Նոյեմբերի 6-ին Երեւանի Մոսկվայի տանը կկայանա մոսկվացի լրագրող, պոետ եւ արձակագիր Կարինա Արուճյան-Մուսայելյանի «Полководец Соня или В поисках земли обетованной» գրքի շնորհանդեսը: Հեղինալը ՌԴ եւ Մոսկվայի ժուռնալիստների միությունների մրցանակի դափնեկիր է: Նրա գիրքը «Роман 21 века» մատենաշարից է՝ հռչակավոր Լեւ Աննինսկու նախաբանով: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը եւ Ռուսաստանի հայերի միությունը ապահովել է «Полководец Соня или В поисках земли обетованной» գրքի որոշակի տպաքանակ Հայաստան տեղափոխելը: Երեւան է ժամանել նաեւ հեղինակը, որի գիրքը մեծ հաջողություններ է ունեցել Գրքի միջազգային տոնավաճառներում, արժանացել գրաքննադատների բարձր գնահատականներին:
Գրքում 20-21դդ. իրադարձություններն են, գործողության վայրն էլ Վորկուտան է, Բաքուն, Սիբիրը, Մոսկվան… ողջ աշխարհը: Լեւ Աննինսկին գրել է, որ իր գրքում Արուճյանը հանդես է եկել 3 կերպարով՝ որպես իրավապաշտպան, հայուհի եւ քրիստոնյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել