Վերջերս հայ մշակույթի գործիչների Պանթեոնում Կոմիտասի համեստ հուշարձանին այցի էին եկել մարդիկ՝ խնկարկելու ձայնապետ-երգահանի հիշատակը:
Կոմիտասի մահվան տարելիցը հիշել էր… ընդամենը տասը-տասնհինգ հոգի՝ պարզապես կոմիտասապաշտներ, բայց ոչ նրա անունը կրող կոնսերվատորիայից, երգչախմբերից:
Խորհրդանշական է, որ տարելիցը նշելու էին եկել հեռավոր Զանգակատան երիտասարդներ (իսկ Երեւանի փոքր կենտրոնի մեծ այրերը սպասում են Կոմիտասի որեւէ հոբելյանի, որ իրենք երեւան ու մեծարվեն, իրենց ճառերում ու հոդվածներում ընդգծեն Դեբյուսիի խոնարհման մասին): Ասվեցին գնահատանքի ու կարոտի, մեծարանքի ու ափսոսանքի խոսքեր, հնչեցին կոմիտասյան անմահ մեղեդիներից, ապա խնկաբույրը բարձրացավ առ Աստված: