Լրահոս
Օրվա լրահոսը

Ականազերծումը շարունակվում է

Նոյեմբեր 05,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Փրկարար ծառայության տարածած տեղեկությունների համաձայն, այս տարվա առաջին տասն ամիսներին հանրապետության կառավարությանը կից Փրկարար ծառայության ականազերծողները բրիտանական «The Halo Trust» կազմակերպության հետ համատեղ վնասազերծել են 9 հակատանկային, 1 հակահետեւակային ական, 174 միավոր հրանոթային եւ ականանետային արկ, 10 հազար 334 միավոր փոքր տրամաչափի փամփուշտ: Այս ընթացքում ականներից զոհվել է մեկ, վնասվել՝ երկու քաղաքացի:
Ըստ նույն աղբյուրի, ականների եւ այլ զինամթերքի հետ կապված միջադեպերը տեղի են ունենում հիմնականում անզգուշության, անուշադրության եւ մարդկային անտարբերության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել