Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԻՈՏՆԸ ԶՈՀՎԵԼ ԷՐ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"
Ինչպես Երեւանի շատ փողոցներում, այնպես էլ Արշակունյաց-Ագաթանգեղոս խաչմերուկում լուսացույցը կանաչ է թե հետիոտնի եւ թե տրանսպորտային միջոցի համար:

Մի քանի օր առաջ Արշակունյաց փողոցում բախվեցին «Աուդի», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121», «Միցուբիշի» եւ «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով հետիոտն՝ 22-ամյա Նարինե Հովհաննիսյանը վրաերթի  ենթարկվեց եւ տեղում զոհվեց, իսկ «Աուդի» ավտոմեքենայի վարորդ՝ 32-ամյա Արամ Ավագյանը եւ ուղեւորը՝ 30-ամյա Լիլիթ Գալստյանը ծանր վիճակով տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արշակունյաց փողոցում այդ վրաերթը միակը չէր:
Փողոցը, հատկապես՝ դեպի կրկեսի ճանապարհը, վտանգավոր է դառնում մանավանդ ժ.18-ից հետո: Վարորդներից շատերը կանաչ լույսի տակ չեն զիջում ճանապարհը հետիոտնին, իսկ այդ փողոցում ճանապարհային ոստիկաններ չկան:
«Առավոտին» դիմած քաղաքացիների կարծիքով, բյուջեն մի քանի օրում կլցվի իրավախախտ վարորդների շնորհիվ, եթե նշված ժամից հերթապահություն անեն ոստիկանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել