Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԷԼ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱՆ

Նոյեմբեր 05,2009 00:00

«Գլենդել Հիլզ» ընկերության կողմից աղետի գոտում ՀՀ կառավարության պատվերով իրականացվող բնակարանաշինության ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն. այս տարվա ծրագրով Գյումրիում բնակարան կստանան նաեւ բազմանդամ ընտանիքներ, եւ արդեն իրականացվում է նաեւ 3 սենյականոց բնակարանների կառուցում՝ նախօրոք հայտարարված միայն 1 եւ 2 սենյականոցների փոխարեն: Այս մասին հայտնում են ընկերությունից: Ըստ «Գլենդել Հիլզի» գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի. «Հաշվի առնելով անօթեւանների ցուցակներում ընդգրկված ընտանիքների առաջարկներն ու խնդրանքները, ինչպես նաեւ բնակարանաշինության խնդրով զբաղվող ակտիվ քաղաքացիների հետաքրքրությունը՝ «Գլենդել Հիլզը» կառավարության հետ համատեղ որոշում է կայացրել ծրագրում համապատասխան փոփոխություն կատարել՝ բնակարանաշինության այս տարվա ծրագրում ընդգրկել նաեւ 3 սենյականոց բնակարանների կառուցումը: Քանի որ անօթեւանների մեջ կան նաեւ բազմանդամ ընտանիքներ, որոշեցինք, որ նպատակահարմար կլինի սահմանել անօթեւաններին բնակարաններով ապահովելու որոշակի համամասնություն, այդպիսով՝ այս տարի բնակարան ստացողների շարքում ընդգրկելով նաեւ բազմանդամ ընտանիքների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել