Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ 2009-ի օգոստոսից մեր երկրում տնտեսական անկման խորացում չի արձանագրվել: 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ-ի անկման տեմպը չի ավելացել եւ կազմել է 18,4%, ինչը  պայմանավորվում է շինարարության ճյուղի զարգացումներով, որտեղ նույնիսկ արձանագրվել է անկման տեմպերի նվազում: Այս մասին ասվում է երեկ ԿԲ-ի կողմից հրապարակված դրամավարկային ամփոփագրում:
Տեղեկանում ենք նաեւ, որ 2009-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, արձանագրվել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշն ավելանալով 0,2 տոկոսային կետով, կազմել է 3,7%: Պարենային ապրանքների գներն աճել են 0,2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,2%-ով: Արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորված է շաքարավազի գնի՝ 7,7%, բենզինի եւ դիզելային վառելիքի գների՝ 2,8%, ինչպես նաեւ կրթության համակարգի ծառայությունների սակագների 6,9% աճով: ԿԲ խորհրդի կանխատեսմամբ, առաջիկա 6 ամսում գնաճի տեմպը որոշակիորեն արագանալու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել