Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարեմի պարուհիները»

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"«Սյունյաց արծիվներ» ռազմահայրենասիրական-երիտասարդական հասարակական կառույցի հիմնադիր Խաչիկ Ասրյանը հեգնում է ադրբեջանական ռազմատենչ
հայտարարությունները եւ դրանց հեղինակներին:

– Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հաճախակի են ռազմատենչ հայտարարություններ անում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
– Ճշմարտությունն ասողի խոսքը միշտ էլ կոշտ է լինում: Իմ գիտակցական կյանքում ճշմարտությունը նաեւ իմ արժանապատվությունն է, եւ ուզում եմ ձեր հարցին պատասխանել արժանապատվորեն: Նախ, հայերիս համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիր չկա, եթե կա հիմնախնդիր, ապա դա բացառապես ադրբեջանցիներինն է: Ավելին, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը իր գլխավոր գերագույն հրամանատարի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ի՞նչ խնդիր կարող է ունենալ՝ ԼՂՀ-ի հետ կապված: Իհարկե՝ ոչ մի: ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է  արդեն 18 տարի, իսկ ղարաբաղցիները՝ ազատ, անկախ Արցախի հաղթանակած ժողովուրդ: Այսքանը, որպես սկզբունքային, անփոփոխ քաղաքականություն՝ յուրաքանչյուր հայ տեսակ ունեցող մարդու կողմից: Ինչ վերաբերում է մարդկության պատմության համար անհայտ ադրբեջանական ցեղի նույնչափ անհայտ փափկասուն, բամբակի մեջ մեծացած, պոլիտբյուրոյի շքեղություններով ապրած, Ադրբեջանի նախագահ հռչակված Իլհամ Ալիեւի եւ խլուրդային իրավիճակներում հայտնված, ինքնասիրահարված Սաֆար Աբիեւի վախվորած, կասպյան սեւափրփուրներից կախված հայտարարություններին, ոչ միայն ինձ համար է ծիծաղելի, այլ նաեւ իրենց իսկ կողմից պատերազմական գործողություններ սկսած եւ  խայտառակ պարտություն կրած ադրբեջանցիների  նախագահին ճանաչողների համար: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ունի կայացած, մարտունակ, ազգային բանակ, որը ձեւավորվեց արցախյան հերոսամարտի ընթացքում, եւ որի կայացման գործում  լուրջ դերակատարություն ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները. փառք ու պատիվ նրանց: Իսկ ո՞ւր է ադրբեջանցիների խառնածին բանակը, ո՞ւր են այն «հզորագույն» զինվորները, գեներալները, ովքեր պետք է Սեւանում լողանային, եւ կամ հանուն ինչի՞ պետք է նրանք զոհաբերեն իրենց կյանքը: Իհարկե, հանուն ոչնչի: Իսկ հայ զինվորը՝ հայոց ազգային բանակի գեներալ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, անկոտրում է, նա գիտի, որ իր պայքարը, նահատակվելը հանուն ճշմարտության ու արդարության է, հանուն իր՝ հայ տեսակի պաշտպանության է, դրա  համար նա անպարտելի է: Գնահատականս մեկն է. ռազմատենչ հայտարարությունները հոգեպես թույլ, չկայացած ղեկավարներ Ալիեւ եւ Աբիեւ զույգի ապրած տարիների վախկոտության արտահայտություններից են:
– Բացառո՞ւմ եք պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:
– Ոչինչ չեմ բացառում: Ավելին, եթե երբեւիցե պատերազմական գործողությունները անխուսափելի են լինելու, ապա թող այդ արհավիրքը՝ պատերազմը, լինի հենց հիմա, հենց այսօր, այլ ոչ թե այն բաժին ընկնի մեր երեխաներին:   Եթե պատերազմական գործողությունները նախախնամություն են լինելու հայերիս համար՝ ավելի հզոր պետություն կառուցելու, որին ես չեմ կասկածում, ուրեմն այս պատերազմը հորինված ադրբեջանական ցեղի համար մայրամուտ է լինելու, քանզի պատերազմում հաղթում է նա, ով մեկ օր առաջ այդ պատերազմը հոգեպես հաղթել է իր մեջ: Հայերը վաղուց են հաղթել իրենց մեջ այդ պատերազմը, որովհետեւ հայերը կռվում են իրենց պապերի, նախապապերի քրտինքով ստեղծածը պաշտպանելու, մեր երեխաների պայծառ ապագայի, մեծ Հավատքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել