Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

Նոյեմբեր 05,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, եւս երկու ամսով երկարացվել է Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, որը նրանց նկատմամբ ընտրվել էր դեռ երկու ամիս առաջ: Հիշեցնենք, որ վերջիններս կասկածվում են ս.թ. ապրիլի 30-ին փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված հարձակման մեջ, որի ընթացքում հնչել էին նաեւ կրակոցներ: Ի դեպ, այս միջադեպի առնչությամբ դեպքի վայրի զննության ժամանակ կրակված պարկուճները ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները ոչ միայն չէին հայտնաբերել, այլեւ Կիվիրյանի հարազատներին էլ համոզել էին, թե կրակոցներ չեն եղել: Դա այն դեպքում, երբ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի կողմից դեպքի վայրում արված լուսանկարներում արձանագրված էին երկու կրակված պարկուճներ: Երբ լուսանկարների փորձաքննությունից հետո հաստատվել էր դրանց իսկությունը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել, որի արդյունքում էլ օրերս երկու ոստիկաններ հեռացվել են համակարգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել