Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ն ԿԳՈՐԾԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

«Վերջին օրերին մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոնք հիմնված են անճշտությունների եւ ենթադրությունների վրա, չեն համապատասխանում իրականությանը եւ միտված են տարակուսանք առաջացնելու ժողովրդի մեջ»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հայտարարության մեջ:
Հետեւաբար, ՍԴՀԿ ԿՎ-ն ճշտում է. «ՍԴՀԿ-ն 123-ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է եւ այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ եւ խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատների, այլ նաեւ նրանց, ում հետ մենք ունենք հստակ տարակարծություններ՝ առանց զիջելու մեր սկզբունքները: Հավատարիմ լինելով իր գաղափարախոսությանը՝ ՍԴՀԿ-ն միշտ եղել է սկզբունքային իր դիրքորոշումների մեջ: ՍԴՀԿ-ն առաջնորդվում է միայն հավաքական ղեկավարության հիմունքներով եւ իր քաղաքական գիծը ճշտում է համագումարներով:
Վերջերս կայացած ՍԴՀԿ-ի 19-րդ համագումարը հաստատեց կուսակցության հայաստանակենտրոն հանգամանքը ու հստակեցրեց, որ ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, իր համախոհների հետ միասին, մինչեւ այն պահը, քանի դեռ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները եւ չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը: Հետեւաբար, Հայաստանի եւ Սփյուռքի մեր ժողովրդին հայտարարում ենք, որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով, եւ մենք կշարունակենք հավատարիմ մնալ համագումարի որոշումներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել