Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵ՞Ղ Է

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում նշեց. «Հայ իրականության տեսակետից մի գլխավոր, առանցքային տարբերություն կա՝ համեմատած Թուրքիայի հետ: Թուրքիայում պետությունը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով գիտի հասարակական կարծիք ձեւավորելու ծրագիրն առաջ տանել: Եվ Թուրքիայում երբ ասվում է, թե մեր
պետականության շահերն այդպիսի անհրաժեշտություն են ստեղծում՝ մարդիկ 100 տոկոսով չցանկանալով, որոշ չափով չկամենալով հանդերձ՝ ինչ-որ չափով հանդուրժում են այդ պահին: Եվ պետական շահի գիտակցության, այդ շահերից ելնելով՝ որոշ բաներ հետաձգելը կամ դադարեցնելու իմաստով Թուրքիան ավելի փորձ ունի»:  Ի դեպ, Լուսանկարում պատկերված է այն պահը, երբ հոկտեմբերի 14-ին Բուրսայում պաշտոնական ընդունելության ժամանակ Արա Քոչունյանը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին ցույց է տալիս «Ժամանակի» հատուկ թողարկումը: 
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել