ATP-ն հրապարակեց թենիսիստ պրոֆեսիոնալների դասակարգման նոր աղյուսակը։ Նախորդը, հիշեցնենք, հրապարակվել է հոկտեմբերի 26-ին։ Աննախադեպ անկում է ապրել Դավիդ Նալբանդյանը, ով խաղադաշտ դուրս չի եկել մայիս ամսից. Նալբանդյանը անմիջապես նահանջել է 42 կետով ու հիմա հանգրվանել է 69-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Դավիդը կվերսկսի իր մրցելույթները հաջորդ տարվա սկզբին։
Դասակարգման աղյուսակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։ Ասենք, որ նախորդ ցուցակի համեմատ, այս անգամ լավագույն հնգյակում փոփոխություններ չկան։