Դանիայում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, իսկ Հայաստանի 3 ներկայացուցիչներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները:
Խոցասուսերակիրների պայքարում Ռոբերտ Խաչատրյանը հաղթահարեց նախնական փուլի արգելքը, անցավ 1/32-րդ եզրափակիչ, որտեղ զիջեց մրցակցին ու դուրս մնաց պայքարից: Նույն զենքաձեւում Արթուր Խոջոյանը պարտություն կրեց հենց նախնական մրցումներում: Իսկ ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը նախնական փուլում 3 հաղթանակ տոնելուց հետո անցավ 1/32-րդ եզրափակիչ, որտեղ սակայն պարտվեց եւ նույնպես դուրս մնաց հետագա պայքարից: