Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Նոյեմբեր 04,2009 00:00

Վրաստանը ծրագրում է նոր ռուսալեզու հեռուստաալիք բացել, որը կհեռարձակվի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, նաեւ Հյուսիսային Կովկասի տարածքում: «Newsru»-ի մատուցմամբ, նախատեսվում է, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հենքի վրա ձեւավորված «Կովկասյան առաջին» կոչվող հեռուստաալիքը եթեր կհեռարձակվի արդեն 2010թ. սկզբին: Վրաստանի պետնախարարի տեղակալ Ելենա Թեւդորաձեն հայտարարել է, թե այդ հեռուստաալիքի ստեղծման նախաձեռնության նպատակը Վրաստանի տարածքում ապրող եւ ռուսերենով շփվող մարդկանց, նաեւ ազգային փոքրամասնություններին պետական քաղաքականությունն ու դիրքորոշումը հասու դարձնելն է:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից «Ազատություն» ռ/կ-ն սկսել է կարճ ալիքներով հեռարձակել նոր հաղորդումներ, որոնք հասցեագրված են Վրաստանի անջատողական տարածքների՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ունկնդիրներին։ Մեկ ժամ տեւողությամբ ռուսերեն ամենօրյա ծրագիրն ունկնդրին մատուցում է լուրեր եւ ռեպորտաժներ, քննարկումներ։ Հաղորդումները պատրաստում են «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում, ինչպես նաեւ Վրաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ Ռուսաստանում աշխատող լրագրողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել