Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2009 00:00

«Եվրոպացի հարկատուները մոտ 277 հազար եվրո են ծախսել հատուկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համար ցնցուղ պատրաստելու համար, բայց նա ոչ մի անգամ դրանից չի օգտվել»,- գրում է «The Daily Mail»-ը: Հիմա հարկատուները սկսել են հաշվել, թե իրենց հաշվին որքան գումար է «քամուն տրվել» ֆրանսիացի նախագահի համար: Բանն այն է, որ անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած Եվրամիության Միջերկրածովյան միության անդամ պետությունների եռօրյա գագաթաժողովի նախօրեին «Գրան-Պալաս» հյուրանոցի այն համարում, որտեղ նախատեսված էր, որ պետք է ապրի Սարկոզին, նրա ցածրահասակ լինելը նկատի ունենալով, հատուկ նրա համար շքեղ լողախցիկ էր տեղադրվել, որը հագեցվել է ռադիոհամակարգով, որպեսզի նախագահը լողասենյակում էլ կարողանար լուրեր լսել, տեղադրվել էին նաեւ օդափոխիչ, գոլորշու կլանման, նաեւ մերսող սարքեր: Սակայն նախագահը նախընտրել էր հյուրանոցից ոչ հեռու գտնվող իր պաշտոնական՝ Ելիսեյան պալատի կացարանը:
Բացի այս, բարձրաստիճան հյուրերին ընդունելու համար ամբողջ հյուրանոցը եւս ենթարկվել էր կոսմետիկ վերանորոգման, որի համար վարձվել էր 500 աշխատող: Գագաթաժողովին մասնակցող 43 պետությունների ղեկավարների մեկ ճաշի համար հատկացվել էր 1 մլն եվրո, ավելի քան 330 հազար եվրո ծախսվել էր ամբիոնների գնման ու տեղադրման, 100 հազար եվրո՝ նոր գորգ գնելու համար: Եվրոպացիները հաշվել են, որ ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության վեց ամիսների ընթացքում ծախսվել է 177 մլն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել