Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդուման ուզում է Վաշաձեին զրկել ՌԴ քաղաքացիությունից

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Ռուսաստանի Պետական դումայում քննարկվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Վրաստանի ու միաժամանակ Ռուսաստանի անձնագիր ունենալու հանգամանքը վրդովեցրել էր «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Սեմեոն Բաղդասարովին: «Օգտվելով դրանից, նա (Վաշաձեն) ազատ տեղաշարժվում է՝ փորձելով հակառուսական խարտիա ձեւավորել»,- հայտարարել է Բաղդասարովը: «Newsru»-ի մատուցմամբ, պատգամավորը Պետդումային առաջարկել է ՌԴ ԱԳՆ-ին հարցում անել եւ ճշտել՝ Գրիգոլ Վաշաձեին ՌԴ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Թե ի՞նչ հիմքով է հնարավոր դա անել, ըստ աղբյուրի, պարզ չէ, մանավանդ որ, ՌԴ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող զրկվել իր քաղաքացիությունից»:
Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի ԱԳՆ-ն գլխավորել է 2008թ. դեկտեմբերին եւ երբեք չի թաքցրել, որ երկքաղաքացիություն ունի: «Ես Ռուսաստանի քաղաքացիություն եմ ստացել ԽՍՀՄ փլուզումից հետո եւ հանդիսանում եմ ՌԴ քաղաքացի մինչ օրս: Իսկ Վրաստանի քաղաքացիությունը ինձ շնորհվել է 2007թ.-ին՝ Վրաստանի նախագահի հատուկ հրամանագրով»,- հայտարարել է Վաշաձեն, որը ՌԴ-ի իր քաղաքացիությունից չի հրաժարվել անգամ Հարավային Օսեթիայի շուրջ ստեղծված հակամարտությունից հետո: «Ես ոչ թե ռուսական կառավարության, այլ ՌԴ-ի քաղաքացի եմ»,- հավելել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել