Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուշչենկոն Տիմոշենկոյի կառավարությանը պահանջ է ներկայացրել

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նախագահի պաշտոնում իր մրցակից Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարությունից պահանջել է անհապաղ փոփոխություններ կատարել ուկրաինական «Նավթոգազ» պետական հոլդինգի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ ստորագրված գազի մատակարարմանն առնչվող պայմանագրում: «Reuters»-ի մատուցմամբ, 2009թ. հունվարին երեք շաբաթ տեւած «գազային» պատերազմից հետո, որի արդյունքում միլիոնավոր եվրոպացիներ մնացել էին առանց գազի, «Նավթոգազն» ու «Գազպրոմը» 10 տարվա համաձայնագիր էին կնքել, որով սահմանվել էին գազի ծավալներն ու գնի վճարման բանաձեւը, նաեւ կարգավորվել էր պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի վճարման հարցը:
Սակայն տնտեսական ճգնաժամը հանգեցրել էր Ուկրաինայի կողմից գազի սպառման կտրուկ նվազման, եւ 2009թ.-ին պայմանագրով նախատեսվածի՝ եւ ներկրված 32 մլրդ խմ գազի փոխարեն օգտագործվել էր 24-25 մլրդ խմ:
«Հունվարի 19-ին ստորագրված գազային պայմանագրի կատարման փորձը ապացուցեց դրանց անհեռանկար լինելու փաստը երկու կողմերի համար էլ: Հետագայում գազի ոլորտում հարաբերությունների քաղաքականացումն ու արհեստական սրման հնարավորությունը բացառելու համար այդ համաձայնագրերն անհրաժեշտ է վերանայել: Այդ համաձայնագրից բխող Ուկրաինայի ռիսկերն այսօր էլ արդիական են»,- ասված է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել