Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեխիայի ՍԴ-ն վերացրեց վերջին խոչընդոտը

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Չեխիայի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի սենատորների բողոքը, որով վերջիններս հանդես էին եկել Լիսաբոնի համաձայնագիրը հաստատելու դեմ: Այդ որոշմամբ, Չեխիայի ՍԴ-ն վերացրել է համաձայնագրի վավերացման ճանապարհի վերջին խոչընդոտը, եւ երկրի նախագահ Վացլավ Կլաուսն այլեւս կարող է ստորագրել համաձայնագիրը: Դրանով սահմանվել է Եվրամիության նախագահի պաշտոն, ինչը կհեշտացնի նաեւ որոշումների ընդունման գործընթացը: Իսկ առայժմ Չեխիան ԵՄ անդամ 27 երկրներից այն միակն է, որը չի ստորագրել Լիսաբոնի համաձայնագիրը՝ խոչընդոտելով դրա ուժի մեջ մտնելուն: Սպասվում է, որ Կլաուսը Լիսաբոնի համաձայնագիրը կստորագրի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, եւ այն ԵՄ անդամ երկրներում ուժի մեջ կմտնի արդեն 2010թ. հունվարից:
Ինչ վերաբերում է ԵՄ նախագահի պաշտոնում առաջադրվելիք հավանական թեկնածուներին, ապա, «Reuters»-ի փոխանցմամբ, դրանց թվում ամենահավանականը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի թեկնածությունն է: Բացի նրանից, այդ պաշտոնին են հավակնում նաեւ Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալկենեդեն, Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպպոնենան եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել