Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

100 հազար արդեն կա

Նոյեմբեր 04,2009 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը նոյեմբերի 3-ին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2009-ին» ընդառաջ կազմակերպված բարեգործական ճաշկերույթի ժամանակ 100 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել՝ Կոտայքի մարզի Աբովյանի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգման համար: Գումարը տվել են կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանները, իսկ ճաշին ներկա է եղել նաեւ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը: Դատելով հիմնադրամի տարածած տեղեկությունից, Արկադի Ղուկասյանը հայ-թուրքական հարաբերություններից չի խոսել, քանի որ «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահին մեծ ցնծությամբ ընդունեցին ՀԲԸՄ Ալեք Մանուկյանի անվան դպրոցի սաները՝ ի դեմս դպրոցի նախագահ դոկտոր Արշավիր Գունջյանի եւ տնօրեն Ռոբերտ Խեչայանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել