Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խանդի՞ պատճառով

Նոյեմբեր 04,2009 00:00

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ամբողջությամբ այրվել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում գտնվող Սարիբեկ Պետրոսյանի երկու սենյականոց բնակարանը: Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը երեքին: Իջեւանից ժամանել է հրշեջ երկու մեքենա, կրակը մարել են, սակայն տան գույքից ոչինչ չի մնացել: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ով մի քանի անգամ եղել է դեպքի վայրում, ասում է, որ հրդեհաշիջման աշխատանքների հետեւանքով տուժել է նաեւ Սարիբեկի ներքեւի հարեւանի՝ Ալեք Հովսեփյանի բնակարանը, ուր տոննաներով ջուր է լցվել:
Ազատամուտի բնակիչները կարծում են, թե Մարտունու շրջանից այստեղ վերաբնակված 70-ն անց Սարիբեկը անհարկի խանդում է ազգությամբ թաթարուհի՝ 60-65 տարեկան իր կնոջը եւ հենց խանդի արդյունքում մերօրյա Օթելլոն տան գույքը ժողովել է բնակարանի կենտրոնում եւ կրակի մատնել: Սարիբեկ Պետրոսյանը պահակ է աշխատում, չափահաս զավակները բնակվում են Ռուսաստանում: Տուժածը գյուղապետին ասել է, թե կինը մոռացել է արդուկը անջատել ու դրանից է հրդեհ ծագել: Սակայն գիշերվա երեքին ի՞նչ արդուկ: Իջեւանի հրշեջ տեսչության պետ Կառլեն Մատինյանից տեղեկացանք, որ հրդեհը դիտավորյալ հրկիզման արդյունք է, եւ այդ կապակցությամբ Իջեւանի ոստիկանությունը քննություն է կատարում: Ի դեպ, Հայաստանի պատկան կառույցները այս դեպքի մասին լռում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել