Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոստանում են լրացնել բացը

Նոյեմբեր 04,2009 00:00

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանից ստացած տեղեկությունների, մարզի 2009-2011 զարգացման եռամյա ծրագրով նախատեսված էր այս տարի Գեղարքունիքում ծախսել 10,699 միլիարդ դրամ, սակայն ճգնաժամի արդյունքում տարվա առաջին վեց ամիսներին ծախսվել է ընդամենը 2,887 միլիարդ դրամ: Ընդ որում, ներդրումներ չեն արվել սոցիալական եւ տարածքների զարգացման ոլորտներում: Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ շաբաթավերջին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը այս մասին տեղեկացրել է մարզպետ Նվեր Պողոսյանին եւ հավելել, որ մինչեւ տարեվերջ մարզի զարգացման ծրագրով նախատեսված ավելի քան 10 մլրդ դրամի փոխարեն մարզում կիրականացվի շուրջ 14 միլիարդ դրամի աշխատանք՝ առավելապես ճանապարհաշինության ոլորտում: Հայտնի է, որ Գեղարքունիքը աչքի է ընկնում վատ, կիսավեր, ավեր ճանապարհների առատությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել