Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«FAST FOOD-Ը ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ Է»

Նոյեմբեր 04,2009 00:00

«Վերջերս արագ սննդի սպասարկման 7 կետ է փակվել: Ընդհանրապես, fast food-ի օբյեկտները մեր երկրում անմխիթար վիճակում են»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով, այս օբյեկտներում բացակայում են սանիտարա-հիգիենիկ պայմանները. «Իսկ սննդի պատրաստման համար օգտագործվում է անհայտ ծագման միս։ Նման օբյեկտներում շատ բարձր է ռիսկայնության գործոնը»: Նա ասաց նաեւ, որ իրենց տեսչության ուշադրության կենտրոնում են ոչ միայն սննդի սպասարկման խոշոր կետերը, այլեւ՝ փոքրերը: Պարոն Բաղիյանը խոսեց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների վարակային հիվանդությունների համաճարակային իրավիճակի մասին, ինչը մեր հանրապետությունում բացակայում է, քանի որ իրենք ժամանակին են անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել