Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Նոյեմբեր 04,2009 00:00

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը օրերս դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Շիրակի մարզպետարանի: Նրա պարզաբանմամբ, պատճառն այն է, որ այս կառույցը Արթիկ քաղաքի ջրամատակարարումը բարելավելու համար ինքնագլուխ՝ առանց բնապահպանության նախարարության համաձայնության, շինթույլտվություն է տվել անհայտ մի կազմակերպության՝ «Շինաշխարհ» ՍՊԸ-ին: Մարզպետարանը հաշվի չի առել նաեւ բնապահպանական ռիսկերը, օրինակ՝ այն, որ ջրամատակարարման «բարելավման» արդյունքում Մանթաշի ջրամբարը զրկում են սնող երակից. ստորգետնյա աղբյուրների ջրերը ակունքից փակ խողովակաշարով տանելու են Արթիկ՝ շրջանցելով ջրամբարը: Սա էլ իր հերթին, ըստ բնապահպանի, կճահճացնի ջրամբարը, որի արդյունքում մարզի 19 համայնքները կզրկվեն խմելու մաքուր ջրից: Իսկ Գյումրիի քաղաքապետարանի գործերը դատախազությունում են. քաղաքապետարանը, դարձյալ առանց հասարակական լսումների, ծառահատել է Չերազի եւ Սպանդարյան փողոցները միացնող ճանապարհահատվածի ծառերը: Ըստ բնապահպանի, ծառահատել-վերջացրել են, նոր միայն ավագանին նիստ է գումարել, այս մասին որոշում կայացրել, իսկ նույն օրը, ավելի ուշ՝ տեղական հեռուստաալիքներից մեկով հանրային իրազեկում է կատարվել: «Աբսուրդն այն է, որ համայնքին հասցված բնապահպանական վնասը գանձելու դեպքում գումարը դարձյալ համայնքային բյուջե է գնալու, այսինքն՝ մեր համայնքապետը պետք է փոխհատուցի ինքն իրեն»,- ասում է բնապահպանը:
Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել