Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵՑԻՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

Օրերս «Առավոտը» (21.10.2009) հրապարակել էր, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում է տեղափոխվում ՀՀ կառավարության աշխատակազմին մատակարարվող հացը: Մեր լուսանկարիչն արձանագրել էր, որ մեքենայի բեռնախցիկից արկղերով հացը տեղափոխելու ընթացքում առաքիչը մի քանի անգամ հացը գցում է գետնին ու վերցնում՝ տեղավորելով նույն արկղի մեջ: Մեր այս հրապարակումից հետո կառավարությունն արդեն սկսել է ուշադրություն դարձնել հացի մատակարարման պայմաններին: Այժմ կառավարության ճաշարան հաց տեղափոխողը կրում է սպիտակ խալաթ, բացի այդ, եթե նախկինում հացերը անփութորեն լցված էին արկղերի մեջ, հիմա դրանք առանձին-առանձին փաթեթավորված են եւ մատակարարվում են հիգիենիկ պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել