Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիան դուրս կմղեն

Նոյեմբեր 04,2009 00:00

«Մեր կարծիքով հենց մանր եւ միջին բիզնեսն է, որ հանդիսանում է մեր հանրության զբաղվածության հիմնական ոլորտը, եւ, չնայած կան խոշոր հարկատուներ, միեւնույն է՝ մանր ու միջին բիզնեսն է, որ տնտեսության եւ ներքին արտադրության մեջ ձեւավորում է հիմնական տրամադրությունները, մանր ու միջին բիզնեսն է, որ հիմնականում առնչվում է կոռուպցիոն ռիսկերին՝ պետական համակարգի հետ շփվելու գործընթացում»,- երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) փոխնախագահ Արման Սաղաթելյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ ասոցիացիան իրականացնում է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը: Ըստ պարոն Սաղաթելյանի, հիմնական թիրախային խումբը, որին ուղղված է այս ծրագիրը, մեր երկրի մանր եւ միջին բիզնեսն է: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների եւ գործարար հատվածի իմացությունը՝ կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ա. Սաղաթելյանի խոսքերով՝ չնայած մեր երկրում ընդունված է ծանոթ-բարեկամ-ընկեր-քավոր-բաջանաղի միջոցով խնդիրները լուծել, սակայն նա համոզված է, որ ի վերջո Հայաստանն էլ գալու է քաղաքակիրթ աշխարհում հարցերի լուծման եղանակին. «Պետք է տեղի ունենա գիտակցության փոփոխություն, հարկավոր է փոխել մեր մենտալիտետը եւ մեր երկրում գործող մշակույթը: Դատարան դիմելը նորմ է, ոչ թե ինչ-որ առանձնահատուկ գործընթաց»:
Ըստ Ա. Սաղաթելյանի, նախատեսվում են քննարկումներ բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ. «Կփորձենք ներկայացնել հաջողված փաթեթը, որի մեջ ընդգրկված են սովորական մարդիկ: Հիմնականում դրանք մարդկային պատմություններ են, այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք ուզում են աշխատել իրենց երկրում, որոնք չեն ուզում գնալ իրենց երկրից, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց երկրում պաշտպանվեն իրենց իրավունքները այն մարդկանց կողմից, ովքեր որ ապրում են իրենց իսկ միջոցներով: Այսինքն՝ մենք բոլորս հարկատուներ ենք, մենք վճարում ենք հարկեր, որի հաշվին գոյանում է պետական որոշակի ապարատ, որը ստեղծված է պաշտպանելու մեր իրավունքները»:
Նշենք նաեւ, որ ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանն էլ հայտնեց, թե ընտրվել է 20 լրատվամիջոց, որոնք 6 ամսվա ընթացքում կմասնակցեն դատական գործընթացներին եւ ամեն ամիս կկազմակերպվի քննարկում՝ փորձագետների, լրագրողների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կվերլուծվեն տեղի ունեցած դատավարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել