Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՀՈՒԶԵԼ Է ԱՄՀ-ԻՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանի հետ վարկային ծրագիրը: ԱՄՀ-ն փորձում է ֆինանսական օժանդակությունը Հայաստանին տրամադրել ավելի կարճ ժամկետներում: Հղում անելով «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականի ինտերնետային կայքին, այս մասին գրում է «banker.am»-ը: Փոփոխություններով ԱՄՀ-ն լրացուցիչ 822,7 մլն դոլար է հատկացրել ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար, որից 60 մլն դոլարը նախատեսված է Հայաստանի համար: ԱՄՀ-ում որոշումը պարզաբանել են Հայաստանում գրանցված տնտեսական անկման ցուցանիշներով: Հիմնադրամի մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանում անկումն այս տարեվերջին կկազմի 15,6%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել