Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

Նոյեմբեր 04,2009 00:00

Եթե տնտեսական ճգնաժամը երկար շարունակվի, ապա երկարաժամկետ միգրանտները կվերադառնան Հայաստան: Երեկվա ասուլիսում նման համոզմունք հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ նման կանխատեսում արվել էր նաեւ անցյալ տարի, բայց այն չի արդարացել: Իրենց կանխատեսումները պարոն Եգանյանը հիմնավորեց նրանով, որ  աշխատանքային միգրանտները հիմնականում ապրում են վարձով եւ աշխատանքը կորցնելու դեպքում չեն կարողանա վճարել բնակարանների վարձը եւ ստիպված կվերադառնան: Սակայն նրանք գերադասել են աշխատել ցածր վարձատրությամբ, բայց՝ հայրենիք չվերադառնալ:
Ներկայացնելով 2009-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միգրացիայի պատկերը հանրապետությունում, պարոն Եգանյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին՝ 4500 մարդով, ինչը 27 հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Գ. Եգանյանը նշեց, որ այս տարի արտերկիր մեկնել է մոտ 30 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել