Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ԵՄ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ԿՈՒՆԵՆԱ

Նոյեմբեր 04,2009 00:00

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի,  ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենի  հանդիպման ընթացքում քննարկվել են «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի՝ «Եվրանեսթի» մեկնարկային համաժողովին եւ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցերը: «Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար, կողմ ենք ընդհանուր խնդիրներ գտնելուն եւ կտրականապես դեմ ենք այնպիսի հարցերի, որոնք տարածաշրջանում կարող են ստեղծել նոր բաժանարար գծեր»,- ասել է  տիկին Զոհրաբյանը՝  հույս հայտնելով,  որ «Եվրանեսթը» լուրջ խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման հարցում: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենը տեղեկացրին, որ նշանակված երկու խորհրդատուները ունեն խորհրդարանական բազմամյա փորձ: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն տեղեկացրեց, որ USAD-ին եւս խորհրդատու կտրամադրի խորհրդարանին, իբրեւ դոնոր կազմակերպություններ նա մատնանշեց ԵԱՀԿ-ն եւ JTZ-ը, որոնք եւս մտադրություն ունեն աջակցություն ցուցաբերել այս հարցում: Նա կարեւորեց երեք կառույցների աշխատանքի համակարգումը՝ կրկնողություններից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել