Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՐԲԱՆՈՎԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ

Նոյեմբեր 04,2009 00:00

«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հանդիպել Ադրբեջանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ Մոսկվայում եւ զրույցներ չի վարել»,- ըստ tert.am-ի, արձագանքելով Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Ռաուֆ Գուրբանովի հայտարարություններին, ասել է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած կոմունիստական կուսակցությունների միության 34-րդ համագումարից հետո Ռաուֆ Գուրբանովը հայտարարել էր, որ իրենց հետ զրույցներում Հայաստանի կոմունիստները, իբր, ասել են, թե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Թովմասյանը հայտարարել է, որ Գուրբանովը սուտ է խոսում. «Եթե նա այդ հարցն այդպես է ներկայացնում, ուրեմն նա բուժման կարիք ունի, որովհետեւ խոսել մի բանի մասին, որը տեղի չի ունեցել… Ղարաբաղն ունի իր խորհրդարանը, Ղարաբաղն ունի իր կառավարությունը, Ղարաբաղն ունի իր Ազգային ժողովը, Ղարաբաղն ունի իր նախագահը։ Ադրբեջանը բազմիցս փորձել է ստերի, սադրանքների, կեղծիքների, ռազմական ագրեսիայի միջոցով կոտրել Ղարաբաղի ժողովրդի կամքը, բայց չի ստացվել։ Ղարաբաղը կանգուն է, Ղարաբաղը հիանալի երկիր է կառուցում եւ երկու հանրաքվեների միջոցով կողմնորոշվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել