Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՅԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՉՓԱՐԱՏԵՑ

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"

Սենատում մեծամասնության առաջնորդ, Նեւադայի նահանգապետ Հարի Ռեյդը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում մասնավորապես ասված է, թե  ամերիկահայությունը մտահոգված է հայ-թուրքական արձանագրություններով, եւ հավաստիացրել է, թե ինքը բազմաթիվ նամակներ է ստացել Նեւադայի ամերիկահայերից, ովքեր դեմ են պատմական հանձնաժողովի ստեղծմանը եւ հավատացած են, որ այդ արձանագրություններն «անարդար են Հայաստանի համար»: Այդ մասին, «tert.am»-ի մատուցմամբ, հայտնել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Նամակում սենատոր Հարի Ռեյդը նաեւ հորդորել է ԱՄՆ պետքարտուղարին՝ անմիջական հանդիպում ունենալ ԱՄՆ հայ համայնքի առաջնորդի հետ եւ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ «պատմական հանձնաժողովի ստեղծումը հատկապես նուրբ թեմա է Ամերիկայի հայ համայնքի համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի ճանաչվել Թուրքիայի կողմից»: Ու չնայած այն բանին, որ Օբամա-Բայդեն վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգում մեծ կարեւորություն է տրվում Հայաստան-Թուրքիա կապերին, ո՛չ նախագահ Օբաման, ո՛չ պետքարտուղար Քլինթոնը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի փոխանցմամբ, չեն հանդիպել համայնքի առաջնորդի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել