Լրահոս
Օրվա լրահոսը

101,2% ԱՃ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Նոյեմբեր 03,2009 00:00

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն: Համաձայն այդ հաշվետվության, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 654 հազար 910 դրամ ( $1838):
Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 88,6%, իսկ առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` 89,7 %: Թողարկված արտադրանքի ծավալի նկատմամբ իրացումը կազմել է 102%: Այս տարվա հունվար-սեպտեմբերին 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված տվյալներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 407,9 մլրդ դրամ, որը 2008-ի նույն ցուցանիշից պակաս է 1,3%-ով: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, այս տարի բեռնափոխադրումների ծավալը աճել է 0,3%-ով, իսկ ընդհանուր բեռնաշրջանառությունը նվազել է 15,3%-ով: 0,5 %-ով նվազել է նաեւ ուղեւորաշրջանառության ծավալը: Ըստ Վիճվարչության, այս տարի առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է 5,4 %-ով: Հետաքրքիր ցուցանիշ է հրապարակվել նաեւ զբոսաշրջության հետ կապված: Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 422 հազար 807 զբոսաշրջիկ: Աղբյուրի հավաստմամբ, նախորդ տարվա համեմատությամբ, աճի տեմպը կազմել է 101,2%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել