Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԺԵՑ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 03,2009 00:00

www.news.am կայքից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը մերժել է Սարգիս Ավետիսյանի հայցը ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական գրանցման բաժնի, որով պահանջվում էր չեղյալ համարել հանրապետության պետական գրանցման բաժնի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցումը չթույլատրող որոշումը: Դատարանը (դատավոր՝ Անատոլի Թադեւոսյան), լսելով կողմերին եւ վկաներին, փաստերը բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրելով, որոշեց հայցը մերժել: Հայցվորը մեկ ամիս ունի առաջին ատյանի դատարանի վճիռը գերագույն դատարանում բողոքարկելու համար: Մինչ ընթանում էր դատաքննությունը, երիտասարդների մի խումբ ակցիա է կազմակերպել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչեւ դատարանի շենք՝ «Ո՛չ աղանդներին, ո՛չ Եհովայի վկաներին» եւ նման պաստառներով:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Եհովայի վկաները» գրանցված են եւ ազատ զբաղվում են քարոզչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել