ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված տեղեկատվության մեջ «Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում սկսվեց Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկանների դեմ գործող դատավարությունը» նախադասության մեջ տվյալ ծառայության անվանումը ճիշտ չի գրված: Տվյալ դեպքում խոսքը հետեւյալ գնդի մասին է՝ «ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պարեկա-պահակետային ծառայության ոստիկանության գունդ»: