Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ

Նոյեմբեր 03,2009 00:00

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ եւս մեկ անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ցեղասպանության եւ Ղարաբաղի խնդրի հետ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմից տարածված տեղեկատվության, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը եւ պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն՝ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ, ինչը պաշտպանում է նաեւ լայն միջազգային հանրությունը: Ս. Սարգսյանը նաեւ ընդգծել է, հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով՝ կձեռնարկվեն համարժեք քայլեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել