Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՏԱՇԵՆԸ ԿՄԻԱՎՈՐԵՆ

Նոյեմբեր 03,2009 00:00

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչները բողոքում են կառավարության մշակած՝ համայնքների խոշորացման ծրագրի դեմ: Բանն այն է, որ այս ծրագիրը փորձարկվում է հենց այս գյուղում, որը նախատեսում է միավորել ընդամենը մեկ փողոց այն կողմ գտնվող Հոռոմ գյուղին: «Մեր գյուղը քարտեզի վրա չկա, կառավարության ոչ մի անդամ այս գյուղի տեղը չգիտի: Նույնիսկ տիկին մարզպետը ոտք դրած չկա մեր գյուղ, բայց տես, որ գյուղերի քանդման ժամանակ առաջինը մեզ են հիշում: Օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եկավ, սակայն գյուղացիների կամքը լսելու փոխարեն ահ տվեց ու հեռացավ: Պատկերացնո՞ւմ եք, որ մեր գյուղի ժողովուրդը այնքան կառավարության անդամ չէր տեսել, որ Արմեն Գեւորգյանին տեսնելով՝ իրար խառնվեց»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին հովտաշենցիները: Այս մասին առավել մանրամասն կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել