Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Նոյեմբեր 03,2009 00:00

Tert.am-ը, հղում անելով Gazeta.ru -ին, տեղեկացնում է, որ Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում սպանել են հայի: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են զոհվածի մարմնի վրա հինգ հրազենի եւ դանակի մեկ հարվածի հետքեր: «Նախօրեին, մոտավորապես ժամը 20:00-ի սահմաններում, ներքին գործերի վարչություն հաղորդագրություն է ստացվել, որ Պալեխսկայա փողոցի թիվ 131 տան հարակից տարածքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ներքին գործերի բաժանմունքի աշխատակիցները փողոցում հայտնաբերել են 1975թ. ծնված տղամարդու մարմին, ով ժամանակավոր բնակություն էր հաստատել Մոսկվայում: Տղամարդը մահացել է նախքան օպերատիվ մարմինների ժամանումը»,- հայտնել է աղբյուրը՝ իրավապահ մարմիններից: Ոստիկանությունում նաեւ հաղորդել են, որ զոհվածի մարմնից ոչ մեծ հեռավորության վրա գտնվում էր Porsche Cayenne մեքենա 999 Մոսկվայի շրջանի համարանիշով: Մեքենայի սալոնում զննման ժամանակ հայտնաբերվել են արյան հետքեր, պարկուճ եւ 9 մմ տրամաչափի հրազենի գնդակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել