Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

11 556 600 ԴՐԱՄԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Նոյեմբեր 03,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ. Հանիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախկին տնօրեն Գ. Հանիսյանը «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության 2004 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 15/4 լիազորագրով հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության «Ալտայսկոե» ՍՊԸ-ից ստացել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Ալտայսկոե» ՍՊԸ-ի միջեւ 2004 թ. հուլիսի 19-ին կնքված պայմանագրով «Հայկական երկաթուղուն» վճարման ենթակա 11 556 600 դրամին համարժեք 660 000 ՌԴ ռուբլի: Սակայն նշված գումարը Գ. Հանիսյանը չի մուտքագրել ՓԲԸ-ի դրամարկղ, այլ այն տնօրինել է սեփական հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել