Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսահայերը՝ արցախահային

Նոյեմբեր 03,2009 00:00

\"\"Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը. հանգստյան օրերին քաղաքի «Քրիստափոր Կոլումբոս» ակումբում կազմակերպվել է երիտասարդական միջոցառում, որի ընթացքում հանգանակություն է կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի 25-ամյա բնակիչ Նարա Սարգսյանի բուժման նպատակով: Նարայի հայրը մահացել է 20 տարի առաջ, եւ հաշմանդամի սայլակով տեղաշարժվող աղջիկը վիրահատվելու գումար չունի: Նա բուժումներ է ստացել եւ Ստեփանակերտում, եւ Երեւանում, սակայն լիակատար ապաքինման համար պետք է բուժվի նաեւ գերմանական Werner Wicker Klinik հայտնի հիվանդանոցում:
Բուժման, այդ թվում՝ վիզային եւ նման տեխնիկական հարցեր լուծելու համար հարկավոր է 85 հազար եվրո: Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդների երեկոյի ժամանակ հավաքվել է 21 000 ռուբլի՝ մոտ 600 եվրո:
Ըստ նախաձեռնության հեղինակների, եթե ամեն մեկը իր հնարավորությունների սահմանում օգնի Նարային, անհրաժեշտ գումարը կհավաքվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել