Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Նոյեմբեր 03,2009 00:00

«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում «Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը» լուրով տեղեկացրել ենք, որ անձրեւային եղանակի պատճառով քարեր են թափվել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Մեկ օր անց ստացել ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումը:
«Վերջին օրերին տեղացած անձրեւի պատճառով Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի Գոշավանք տանող ճանապարհին հարակից ժայռերից քարեր են թափվել: Նշված ավտոճանապարհը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն արդեն կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքները, սակայն ոչ բոլոր քարերն են հնարավոր եղել հեռացնել: Խնդիրն այն է, որ 3 մեծ ժայռաբեկորները, ծանր լինելու պատճառով, տեխնիկան չի կարողանում մաքրել, այն հնարավոր է միայն պայթեցման միջոցով, ինչն էլ մասնագետները անթույլատրելի են համարում` չբացառելով ժայռերի փլուզումը: Ներկայումս ճանապարհաշինարարները մշակում են այդ ժայռաբեկորների հեռացման այլ տարբերակներ: Ի դեպ, Գոշավանք տանող ճանապարհը միշտ երթեւեկելի է եղել, իսկ ժայռաբեկորների առկայության մասին կա համապատասխան ցուցանակ»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի
նախարարի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել