Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՍԱՌԵՑՎԵԼ Է

Նոյեմբեր 03,2009 00:00

Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կազմակերպել է PKK-ի «Արի տուն» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է «New.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Taraf»-ը։
Իրաքի Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների «Արի տուն» ծրագիրը կյանքի է կոչվել իր եւ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) խորհրդական Էմրե Թաների հետ։ Ըստ Բարզանիի՝ թուրքական բանակը հասկացել է, որ ուժով խնդիրը չի լուծվի։ Բարզանին նշել է, որ քրդերը պատմական սխալ կատարեցին, որ PKK-ի զինյալների վերադարձը Թուրքիա վերածեցին շոուի, սակայն նախագիծը կշարունակվի։
Աղբյուրը հիշեցնում է, որ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի կոչով 34 քուրդ զինյալ Իրաքի տարածքում հանձնվեցին եւ տեղափոխվեցին Թուրքիա, որտեղ նրանց քրդերը դիմավորեցին հոծ բազմությունով եւ հատուկ այդ առթիվ կազմակերպված համերգներով։ Այս ամենը բարկացրեց քուրդ զինյալների դեմ պայքարում զոհված թուրք զինծառայողների հարազատներին։ Այս պատճառով «Արի տունը» ժամանակավորապես սառեցված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել