Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

600 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 03,2009 00:00

Պակիստանի իշխանությունները խոշոր պարգեւավճար են խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մահսուդին (նկարում) եւ նրա 18 օգնականներին՝ կենդանի կամ մահացած: Թալիբ գրոհայինների ամբողջական ցանկը հրապարակվել է երկրի օրաթերթերում եւ հեռուստատեսությամբ: Ամենախոշոր պարգեւը՝ 50 մլն ռուփի կամ ավելի քան 600 հազար դոլար, խոստացվել է Մահսուդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Պակիստանի իշխանությունների կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, միայն վերջին երկու տարիներին թալիբ գրոհայինների կատարած հարձակումների արդյունքում զոհվել է շուրջ 2400 մարդ, իսկ վերջին երեք ամիսներին՝ 300: Թալիբների վերջին հարձակման արդյունքում, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, զոհվել էր առնվազն 30 մարդ, եւս 40-ը վիրավորվել էր: Իսկ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում չդադարող հարձակումները ստիպել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտարարելու այդ տարածաշրջանից ՄԱԿ-ի աշխատակիցներին դուրս բերելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել