Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՄԱՀԱՑԵԼ Է 67 ՄԱՐԴ

Նոյեմբեր 03,2009 00:00

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շվեյցարիայից Ուկրաինա է հասցվել «խոզի գրիպ» կոչվող վարակի՝ A/H1N1-ի բուժման 300 հազար չափաբաժին դեղամիջոց՝ «Տամիֆլյու»: Ուկրաինայում մոլեգնող համաճարակի հետեւանքով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ մահացել է 67 մարդ, այդ թվում՝ իրենց մասնագիտական պարտքը կատարած 4 բժիշկներ, որոնք անմիջականորեն շփվել են վարակված հիվանդների հետ՝ նրանց բուժօգնություն տրամադրելու ընթացքում:
Ուկրաինայի առողջապահության նախարարը դիմել է մասնագետներին՝ հիվանդության տարածման միտումները կանխատեսելու համար, նաեւ միջազգային փորձագետներին՝ համաճարակի դեմ պայքարի հարցում Ուկրաինային օգնելու խնդրանքով: Նախարարությունը միաժամանակ ուկրաինացիներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ ինքնաբուժությամբ չզբաղվել, հետեւել բժիշկների խորհուրդներին: Երեկվա դրությամբ Ուկրաինայում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել էր 184 919-ի, որոնցից հոսպիտալացվել է 7383 մարդ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հրամանագիր է ստորագրել համաճարակի դեմ պայքարի եւ ազգային անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկվելիք անհապաղ միջոցառումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել