Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 03,2009 00:00

ԱՎԵՏԻՔՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

Արգենտինայում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր հանրապետության մեկական ներկայացուցիչներ:
Տղաների պայքարում վերելքով է խաղում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա առաջնության ավարտից երկու տուր առաջ (11-րդ տուրից հետո) 8,0 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում՝ առաջատարներ Սերգեյ Ժիգալկոյին (Ռուսաստան) եւ Մաքսիմ Վաշյե Լագրավին (Ֆրանսիա) զիջելով ընդամենը մեկ միավորով: Երեկ նախավերջին տուրում Ավետիքը սպիտակներով խաղում էր Ժիգալկոյի հետ:
Տեւական պայքարի լարվածությանն ըստ ամենայնի չդիմացավ Աննա Հայրապետյանը: Նա առաջնության երկրորդ հատվածի սկզբնամասում էլ բավականին վստահ էր հանդես գալիս: Սակայն վերջին տուրերում միավորների ցավալի կորուստներ ունեցավ եւ 5,5 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական: Աննան արդեն իսկ զրկվել է մեդալների համար պայքարելու հեռանկարներից:

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Եվրոպայի թիմային առաջնության ավարտի հաջորդ իսկ օրը ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը:
Տղամարդկանց առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է: Լավագույն եռյակում նրան հաջորդում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լեւոն Արոնյանը չորրորդն է:
Կանանց ցուցակում վատ չեն մեր աղջիկների գործերը: Լիլիթ Մկրտչյանը 16-րդն է, Էլինա Դանիելյանը՝ 18-րդը: Առաջին հարյուրյակում է նաեւ Լիլիթ Գալոյանը, որը հանգրվանել է 94-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել