Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋԵՑԻՆ ԵՐԿՈՒԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Նոյեմբեր 03,2009 00:00

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որտեղ մեր երկու հավաքականներն էլ, 2007 թվականի համեմատությամբ, նահանջեցին \"\"երկուական աստիճան՝ անմասն մնալով մեդալներից:
Չնայած եզրափակիչ տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Շվեյցարիայի նկատմամբ եւ Ուկրաինայի հետ պայքարն ավարտեցին 13,0 թիմային միավորով, սակայն անհատական պայքարի արդյունքով (21,5) պատվանդանի երրորդ աստիճանը զիջեցին վերջինին, որը 1,5 միավոր ավելի էր վաստակել: Այդուհանդերձ, մեր տղաները անմասն չմնացին առանձին անվանակարգերում սահմանված մեդալներից: Երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Սերբիայում հանդես եկած պահեստային խաղացողների մեջ 6,0 միավորով ցույց տվեց լավագույն արդյունքը, որի համար նրան շնորհվեց ոսկե մեդալ: Իսկ Գաբրիել Սարգսյանի 5,5 միավորը երկրորդ ցուցանիշն էր 3-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկածների մեջ:
Հերակլիոնում երկու տարի առաջ գրաված երրորդ տեղը պահպանելու հնարավորություն ուներ Հայաստանի կանանց հավաքականը: Սակայն \"\"մրցակարգով մերոնց վերջին տուրում բաժին էր հասել, ի վերջո, չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի թիմը, որին մերոնք պարտվեցին 1,5:2,5 հաշվով: Եվ արդյունքը եղավ այն, որ մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորած թիմը բավարարվեց 5-րդ տեղով: Դրա փոխարեն գերազանց մրցելույթի համար երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը, որը չկրեց ոչ մի պարտություն՝ իր անվան առջեւ գրանցելով 6,5 անհատական միավոր, ճանաչվեց լավագույնը երկրորդ համարների մեջ: Իրեն վատ չդրսեւորեց նաեւ Լիլիթ Գալոյանը, որը 5,5 միավորով լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը գրավեց երրորդ խաղատախտակների առջեւ հանդես եկածների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել