Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոսովոյում կանգնեցվեց Քլինթոնի ոսկեջրած արձանը

Նոյեմբեր 03,2009 00:00

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կիրակի օրը ժամանել էր Պրիշտինա՝ իր արձանի բացման արարողությանը մասնակցելու համար: Քլինթոնի երեք մետրանոց եւ ոսկեջրած արձանը անցած կիրակի օրը տեղադրվել է քաղաքի զբոսայգում, որը եւս անվանակոչվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահի անունով՝ ի նշան երախտագիտության նախկին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության ընթացքում Կոսովոյի ազատագրության: Արձանի ձախ ձեռքին թղթապանակ է, որի վրա փորագրված է Բելգրադի ռմբակոծման տարեթիվը՝ «Բելգրադ, 1999 թվական, մարտի 24»:
«Ես երբեւէ չէի սպասում, որ ինչ-որ տեղ եւ որեւէ մեկը կկանգնեցնի իմ այդքան մեծ արձանը»,- ասել է Քլինթոնը՝ սեփական արձանի բացման արարողության ժամանակ, որին, չնայած ցուրտ եղանակին, մասնակցել են հազարավոր ալբանացիներ՝ թափահարելով ԱՄՆ-ի եւ Կոսովոյի պետական դրոշները:
Կոսովոյի ալբանացիները ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ԱՄՆ էքս-պետքարտուղար Մադլեն Օլբրայթին ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին համարում են իրենց «փրկիչները»: Սա անկախություն ստանալուց հետո Քլինթոնի առաջին այցն էր Կոսովո: Մինչ այդ նա այդ երկիր էր այցելել 2003թ.-ին, իսկ առաջին այցը տեղի էր ունեցել 1999թ.-ին՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումից անմիջապես հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել