Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

Նոյեմբեր 03,2009 00:00

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը մեկ անգամ եւս վերահաստատեց Հայաստանի նախագահի ու իշխանությունների դիրքորոշումը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ շաղկապված չէ: Էդուարդ Շարմազանովը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ այս հարցում միակարծիք են նաեւ Եվրամիությունը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Անդրադառնալով Պիտեր Սեմնեբիի հայտարարությանը՝ ԼՂ կարգավիճակի մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ հայկական կողմը ԼՂ կարգավիճակը դիտարկում է որպես խնդրի կարեւոր ու առաջնային հարցը. «Մենք մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է»,- ընդգծել է պատգամավորը: Հայկական կողմի պահանջները, ՀՀԿ մամուլի խոսնակի համոզմամբ, շատ հստակ են ու պարզ՝ չենք տեսնում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, գտնում ենք, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային սահման, գտնում ենք, որ ԼՂՀ բնակչությունը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ. «Շատ հասկանալի են մեր դիրքորոշումները, ինչը շատ դեպքերում չի կարելի ասել Ադրբեջանի մասին»,-փաստել է ԱԺ պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել