Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԻԱԿԱՆ ՄՏՔԵՐ

Նոյեմբեր 03,2009 00:00

«Հանրապետական կուսակցություն գալիս են տալու առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը՝ ոգին։ Այստեղ վերցնելու-ստանալու ոչինչ չկա։ Ով որ որեւէ բան ստանալու ակնկալիք ունի, կարող է հենց հիմա հեռանալ»:
«Անկախությունը ինքնանպատակ բան չէ, գենոֆոնդը պահպանելու եւ դրսեւորելու միջոց է։ Մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ»։
«Մենք կարծում ենք, որ մարդու լիակատար ազատությունն աբսուրդ է։ Լիակատար անհեթեթություն, եթե չկան արժեքներն ու չափանիշները։ Պետք է լինի արժեքների համակարգ։ Եթե մարդն այդ համակարգից դուրս է, նրա ազատությունը դառնում է անհեթեթություն»։
«Ես այնպիսի իդեալներ եմ կրում իմ մեջ, որ ինքս ինձ հետ հակասության մեջ եմ։ Ես երկփեղկված եմ իբրեւ անձ։ Գոյություն ունի կյանքի կարոտ, բայց միաժամանակ՝ պարտքի մեծ գիտակցություն, որը չի թողնում այդ կարոտը դրսեւորվի։ Ես դռներ չունեմ։ Չկա՛ն։ Անձնական կյանքի դռներ չկան։ Կան միայն փոքրիկ պատուհաններ, որոնցով երբեմն-երբեմն նայում եմ իմ ներսը»։
12 տարի առաջ հանկարծամահ եղավ Աշոտ Նավասարդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել