Նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ «Խուճուճ Էդո», առաջին մուտքը քաղաքականություն ավարտվեց քրեական պատմությանբ, որի արդյուքում նա 2005-ին նա հեռացավ Հայաստանից: Ոմն «Կծան Միշա» քրեական հեղինակության տված ցուցմունքով Մադաթյանն իրեն պետք է 100 հազար դոլար վճարեր՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի սպանությունն իրականացնելու համար: 2008-ի օգոստոսին Մադաթյանը վերադարձավ: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց: Այդ գործում Մադաթյանին օգնեց Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» հետ քավոր-սանիկական կապը: Այժմ Մադաթյանը պատրաստվում է Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքից դառնալ ԱԺ պատգամավոր: Խոսակցություններ են շրջանառվում, որ «դաբրոն» նրան է տրված: Պատրաստվելով նվիրվել հայրենի օրենսդրությունը, պարոն Մադաթյանը վերջին ցուցումներն է տալիս Աբովյան փողոցի վրա կառուցվող իր հերթական «օբյեկտի» շինարարներին: