Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԸՆՏՐԱՆԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Ռուսաստանին: Այս պարտությունից հետո մեր ընտրանին զրկվեց առաջին տեղում հայտնվելու հնարավորությունից: Հայ շախմատիստներից պարտություն կրեց միայն Վլադիմիր Հակոբյանը, ով սեւերով զիջեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակեցին կեսական միավոր:
8-րդ տուրից առաջ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները վաստակել էին 11-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առջեւում էին ռուսները, որոնց հաջորդում էր Հայաստանը: Հայաստան-Ռուսաստան խաղում կողմերին հաղթանակ էր անհրաժեշտ, այլապես առաջին տեղում հայտնվելու իրական հնարավորություն կստանար Ադրբեջանը: Ռուսաստանը հաղթեց 2.5:1.5 հաշվով եւ 13 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Ադրբեջանը 3:1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ եւ եւս 13 միավոր ունի իր ակտիվում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է ռուսներին:
Հայաստանը 11 միավորով այժմ 4-րդ տեղում է եւ այսօր կայանալիք վերջին տուրում միայն Շվեյցարիայի նկատմամբ համոզիչ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալներ նվաճելու հնարավորություն կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել